20.06.2012

Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ


Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ  Ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներկա կլինի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Գերմանիա-Հունաստան հանդիպմանը: Սա առաջին դեպքը չէ, երբ Անգելան աջակցում է հավաքականի ֆուտբոլիստներին…

Իռլանդիայի հավաքականի 21-ամյա երկրպագու Ջեյմս Նոլանը կիրակի գիշերը հետ է մնացել ընդհանուր խմբից, որից հետո նրա հետ կորել են բոլոր տեսակի կապերը:
Լեհաստանի ոստիկանությունն իրենց իռլանդացի գործընկերների աջակցությամբ որոնողական աշխատանքներ էին կատարում լեհական Բիգդոշ քաղաքում, որտեղ անհետացել էր երկրպագուն: Քաղաքի լճակներից մեկում նրանք գտել են դիակ, որի ինքնությունը դեռևս չի պարզվել: Հարուցվել է քրեական գործ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ուկրաինայի ազգային հավաքականի 35-ամյա ավագ Անդրեյ Շևչենկոն որոշել է ավարտել մարզական կարիերան:Պաշտոնական հանդիպումներում նա արդեն ավարտել է իր մրցելույթները, սակայն Ուկրաինայի հավաքականի կազմում կմասնակցի մեկ` ընկերական հանդիպման, որը, ըստ էության, հրաժեշտի խաղ կլինի:
«Կարծում եմ` ժամանակն է, որ տեղս զիջեմ մյուսներին: Ինձ թվում է` հավաքականի համար արել եմ հնարավոր և անհնարին ամեն բան: Ամենայն հավանականությամբ, հանդես կգամ ևս մեկ ընկերական խաղում, որում հնարավորություն կունենամ հրաժեշտ տալ և շնորհակալություն հայտնել երկրպագուներին այն աջակցության համար, որը նրանք ցուցաբերել են իմ ողջ կարիերայի ընթացքում, ներառյալ «Եվրո-2012»-ը…»:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий