20.06.2012

Թայլանդում կառուցվել է կինոթատրոն բաց ծովի վրա



Կուդու կղզու վրա, որը գտնվում է ոչ հեռու Պղուկետ կղզուց, կառուցվել է յուրահատուկ կինոթատրոն: Գլուխգործոցի հեղինակը գերմանացի հայտնի ճարտարապետ Օլե Շիրենն է: Կինոթատրոնի գլխավոր առավելությունը այն է, որ այն գտնվում է հենց ծովի մեջտեղում, ոչ մեծ, գեղեցիկ կղզու ծոցում:
 Այժմ այնտեղ կարելի է դիտել ֆիլմեր և միևնույն  ժամանակ հիանալ կղզու բնապատկերի գեղեցկությամբ: Զարմանալի կինոթատրոնը իրենից ներկայացնում է մեծ էկրան, որի վրա ցուցադրվում են ֆիլմերը: Կինոդիտողների համար նախատեսված նստատեղերը վերամշակված են այնպիսի նյութից, որը հնարավորություն է տալիս դիտողին ընդունել ցանկացած դիրք: Կինոթատրոնի պատերը ուղղաձիգ ժայռերն են` պատված արևադարձային բուսականությամբ:
«Կինոթատրոնը» գտնվում է հանգիստ  վայրում, այդ պատճառով այդտեղ ուժեղ ալիքներ չեն լինում, բայց միևնույն է փոքր ալիքների բարձրացումը ֆիլմերի դիտումը դարձնում  են ավելի տպավորիչ:
www.replik.am

Комментариев нет:

Отправить комментарий