12.08.2012

Միլիարդատեր Սորոսն իր ծննդյան 82-րդ տարեդարձի օրը նշանադրվել է




Լույս օգոստոսի 12-ի գիշերը` իր ծննդյան 82-րդ տարեդարձի օրը, հայտնի ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսը հայտարարել է 40-ամյա Տամիկո Բոլթոնի հետ նշանադրության մասին, հայտնում է Reuters-ը:
Սորոսի համար սա արդեն երրորդ ամուսնությունն է լինելու, իսկ նրա ընտրյալի համար` 2-րդը:
Նշանադրության մասին Սորոսը հայտարարել է հարազատների ու ընկերների նեղ շրջանակում: Ֆինանսիստի ծանոթներից մեկը գործակալությանը պատմել է, որ Սորոսը Բոլթոնին է նվիրել վարդագույն ոսկուց մատանի` զարդարված Graff ընկերության ադամանդներով: Իսկ հարսանեկան արարողության ամսաթվի մասին դեռ չի հաղորդվում:
Սորոսն ու Բոլթոնը ծանոթացել են 2008թ.-ի գարնանը: Նրա սիրեցյալը յոգայի օնլայն պարապմունքներ առաջարկող մի ընկերության սեփականատեր է:
 

Комментариев нет:

Отправить комментарий