
Լոնդոնի Օլիմպիական խաղերի հեծանվավազքի մրցումները դիտելիս բրիտանացի Քոնռադ Ռիդմանը կաթված է ստացել ու մահացել հենց մարզադաշտում, հայտնում է Life News-ը: Բժիշկները ենթադրում են, որ նրա ինքնազգացողությունը վատացել է ուրախությունից, երբ Մեծ Բրիտանիան մրցումներում նվաճել է ոսկե մեդալ:
Մասնագիտությամբ հաշվապահ Ռիդմանը մեկ տարի շարունակ գումար է կուտակել խաղերի բոլոր մրցումների տոմսերը ձեռք բերելու համար: Նա ներկա է եղել գրեթե բոլոր մրցումներին:
«Նա երբեք առողջության հետ խնդիրներ չի ունեցել, բժշկի չի այցելել 15 տարի և ոչ մի բանից չի դժգոհել: Հավանաբար, մեր մարզիկների համար անհանգստությունն էր պատճառը, որ նրա սիրտը չդիմացավ: Նա շատ հայրենասեր էր»,- պատմել է նրա մայրը:
Ռիդմանի մոր ու գործընկերների խոսքով` այս խաղերն անգլիացու կյանքի իմաստն էին դարձել: «Նա անհամբեր սպասում էր այս խաղերին և ուրախանում էր ամեն մի տոմսը գնելիս: Իր սենյակն ամբողջությամբ զարդարված է Օլիմպիական խորհրդանիշերով, պաստառներով ու բրիտանացի մարզիկների լուսանկարներով»,- ասել է մայրը:
Комментариев нет:
Отправить комментарий