08.08.2012

Ձեր իդեալական պայուսակը


Ամենօրյա օգտագործվող պայուսակ գնելիս հարկ է ուշադրություն դարձնել, թե ինչ նյութից է այն պատրաստված եւ որքան է այն կշռում:
Ձեռքին պահեք դատարկ պայուսակը եւ մտովի ավելացրեք այն, ինչը պատրաստվում եք ապագայում տեղավորել այնտեղ՝ քսակ, կոսմետիկ իրեր, ակնոց, բանալիներ եւ այլն: Ցանկալի է ընտրել կաշվե պայուսակ, որպեսզի այն մեկ սեզոնից ավելի ծառայի եւ թարմ տեսք ունենա:
Ծղոտե պայուսակները կիրառելի են ամռանը, կտորից պայուսակները նպատակահարմար է գործածել ծովափում, իսկ թավշե կտորից կարված պայուսակները` երեկոյան զբոսանքների ժամանակ:
Ամենօրյա գործածվող պայուսակը պետք է լինի դիմացկուն: Ինչ վերաբերում է տեսքին, ապա ցանկալի է, որ լինի դասական, որը երկար ժամանակ կմնա նորաձեւության մեջ: Պայուսակ գնելիս ուշադրություն դարձրեք նաեւ պայուսակի աստառին, ինչպես է այն կարված: Ցածր ջերմաստիճանի պատճառով կաշվին փոխարինող ցածր որակի նյութերը կարող են պատառոտվել:
Եթե ցանկանում եք, որ նոր գնված պայուսակը երկար ուրախացնի ձեզ, ապա անհրաժեշտ է հիշել պայուսակը խնամելու մի քանի կանոններ:
Եթե պայուսակը շատ է կեխտոտվել, ապա զգուշորեն սրբեք այն խոնավ կտորով ու քսեք անգույն քսուք: 15-20 րոպե հետո մաքրեք պայուսակը մաքուր ու փափուկ կտորով:
Զամշե պայուսակը զգուշորեն մաքրեք ռեզինե հատուկ սպունգով, որը նախատեսված է զամշե կտորները խնամելու համար: Իսկ եթե այն շատ է կեխտոտված, կարելի է նաեւ լվանալ տաք օճառաջրի մեջ եւ ոչ մի դեպքում չի կարելի այն ջրքամել:
Պայուսակը, որը հարուստ է զանազան աքսեսուարներով, ցանկալի է պահել փոքրիկ արկղում` խուսափելով զարդերը վնասելուց:
Թող որ ձեր պայուսակը արժանի զարդ լինի ձեզ համար եւ ընդգծի ձեր անթերի տեսքը:

Комментариев нет:

Отправить комментарий