11.08.2012

Տղամարդու ամենասեքսուալ կետերը (գոտկատեղից ներքև)


Տղամարդու ամենասեքսուալ կետերը (գոտկատեղից ներքև)

Նրա «գործիքի» շուրջ կան որոշակի թեժ գոտիներ, որոնք խթանում են խելագար հաճույք, և ցանկացած տղամարդ խենթանում է ցանկասիրության պոռթկումից: Ահա թե ինչպես կարող ես գտնել այդ գոտիները և դրանցից յուրաքանչյուրը դարձնել երջանիկ զգացողությունների աղբյուր:
Տղամարդիկ աննկարագրելի հաճույք են ապրում, երբ դիպչում ես նրանց արատոմիային (կապ չունի, թե ինչպես) և դժվար թե այդ ժամանակ սկսեն քեզ մանրամասնորեն բացատրել, թե ինչպես կուզեին, որ վարվեիր այդ օրգանի հետ: Դա մի կողմից լավ է. ավելորդ ջանքեր չես թափում` կողմնորոշվելու, սակայն որոշ հմտությունների կարելի է տիրապետել: «Առնանդամի վրա և դրա շրջակայքում կան որոշակի կետեր, որոնք առատորեն օժտված են նյարդային հանգույցներով,- ասում է դոկտոր Գլորիա Բրեյմը, ով կլինիկական սեքսոլոգ է:
- Եթե մեկ անգամ պարզես այդ գոտիները, կկարողանաս այնպես անել, որ սեքսը տղամարդուդ ամեն անգամ նոր զգացողություններ պարգևի»: Քեզ ուղղություն ցույց տալու համար մենք դիմել ենք ամենահայտնի սեքսոլոգներին՝ մեզ տալու տղամարդու ինտիմ մասերի մի «քարտեզ» և նաև առաջարկելու դրանք գրգռելու ամենասեքսուալ եղանակները:
1. T կետը
Որտեղ է գտնվում։ Նրա առնանդամի ծայրը՝ մաշկի ելունդից դեպի վեր, օժտված է մոտավորապես այնքան նյարդային հանգույցներով, որքան քո ծլիկը: Ինչ է սա նշանակում. դա մի գերզգայուն կետ է, որը հպման դեպքում տղամարդուդ հսկայական հաճույք կպարգևի: «Բայց, ինչպես ծլիկի դեպքում, եթե դու չափից շատ գրգռես նրա առնանդամի գլխիկը, դա կարող է ցավոտ դառնալ»,- ասում է Բրեյմը:
Ինչպես հաճույք պատճառել։ Մի ձեռքդ դիր նրա «գործիքի» հիմքի վրա, իսկ մյուս ձեռքդ՝ գլխիկից ներքև հատվածի վերին կեսին, որպեսզի նրա ամբողջ առնանդամը (բացառությամբ գլխիկի) ծածկված լինի քո ձեռքերով: Այնուհետև լեզվով (շատ արագ, ինչպես օձն է անում) կտրուկ հարվածիր առնանդամի գլխիկին: Հերթագայիր լեզվով կտրուկ հարվածները և գլխիկի ուղղությամբ մեղմորեն փչելը: Լեզուդ գլխիկը խոնավացնում է, իսկ շունչդ զովացնող ազդեցություն է ունենում, ինչն անասելի գրգռում է նրան: Սեքսի ընթացքում ուժգին զգացողություններով սիրելիիդ զարմացնելու համար մագլցիր նրա վրա, և այնպես արա, որ հենց սկզբից ողջ խորությամբ քո մեջ չհայտնվի:
Փոխարենը՝ վերուվար արա նրա առնանդամի միայն գլխիկի վրայով: Ապա վեր բարձրացիր այնպես, որ առնանդամն ամբողջությամբ դուրս գա քո միջից, ապա նրա օրգանի ընդամենը 3-5 սանտիմետրը նորից մտցրու քո մեջ: Մեկնարկ-կանգառ այս համակցությունն էլ ավելի կպրկի նրա առնանդամը, իսկ սա հենց այն է, ինչ անհրաժեշտ է քեզ խելահեղ տարփանքից անմիջապես առաջ:
2. B կետ
Որտեղ է գտնվում։ Այն հատվածը, որտեղ տղամարդու «գործիքը» միանում է մարմնին (հիմքը), հզոր էրոգեն գոտի է, և այն ճիշտ ձևով շոյելն իրականում կարող է օգնել նրան ավելի ուշ վերջացնել: «Նրա առնանդամի հիմքը բռնելով՝ դու վերահսկում ես արյան հոսքը և ի վիճակի ես հետաձգել նրա սերմնաժայթքումը,- ասում է Բրեյմը: - Դա մի կետ է, որից և՛ դու ես օգտվում, և՛ նա»: Այսինքն՝ սա առաջնահերթ գոտի է, եթե ցանկանում եք հերթով միմյանց հաճույք պատճառել. դու կարող ես սիրելիիդ խաղի մեջ պահել այնքան ժամանակ, մինչև դու էլ հասնես նրա գրգռման աստիճանին, որպեսզի վերջացնեք համատեղ օրգազմով:
Ինչպես հաճույք պատճառել։ Ցուցամատով և բթամատով օղակ սարքիր և այն «հագցրու» սիրելիիդ առնանդամի հիմքին: Մյուս ձեռքով (օղակից սկսած) քաշիր դեպի վեր (միջին մակարդակի ճնշումն այս դեպքում լավագույնն է): Երբ հասնես առնանդամի գագաթին, իջիր հետ՝ դեպի քո ստեղծած օղակը և կրկնիր գործողությունը: Մատներդ նրա անդամի հիմքում պահելը խոչընդոտում է արյան ներհոսքը, ինչը տղամարդուն ստիպում է մնալ գրգռված վիճակում, բայց խուսափել սերմնաժայթքումից: Իսկ մյուս ձեռքով կատարած քո շարժումը նպաստում է նրա առնանդամում գտնվող արյան շրջանառությանը՝ որքան հնարավոր է պրկելով օրգանը: Եթե սեքսի ընթացքում ցանկանում ես համատեղ օրգազմ ապրել (կամ հնարավորինս միաժամանակ վերջացնել), ուրեմն տղամարդուդ ասա, որ երբ նա մոտ լինի ժայթքմանը, այդ մասին զգուշացնի քեզ:
Երբ նա քեզ նշան տա, իսկ դու դեռ համապատասխան վիճակի հասած չլինես, ձեռքդ մեկնիր դեպի ձեր մարմինների միջակա տարածքը (սա ամենահեշտն է անել միսիոներական դիրքում) և բռնիր նրան այնպես, որ բռունցքդ դիպչի նրա առնանդամի հիմքին: Դա ստեղծում է զգացողությունների բազմազանություն, ինչը տղամարդուն օգնում է երկար դիմանալ: Կարող ես ձեռքդ թեթևակի վերուվար անել նրա շարժումներին զուգահեռ: Երբ լիցքաթափվելու եզրին ես, ձեռքդ հետ քաշիր: Գրեթե վայրկենապես նա կժայթքի, քանի որ նրա անդամն ամբողջությամբ կարող է ներթափանցել քո մեջ:
3. F կետ
Որտեղ է գտնվում։ Կա մի գոտի, որը մշտապես պետք է ներառված լինի տղամարդու գոտկատեղից ներքև քո գործողությունների «երգացանկում». սա այն կետն է, որը գտնվում է նրա առնանդամի ներքևի կողմում, որտեղ գլխիկը միանում է այդ օրգանի մարմնին (փնտրիր մաշկի այն բարձրացած փոքրիկ հատվածը): «Դա այն տեղն է, որտեղ խաչվում են զգայուն գլխիկի բոլոր նյարդային թելիկները»,- բացատրում է սեռական հարցերով թերապևտ Ավա Քադելը: Եվ երբ տղամարդու մարմնի այդ հատվածը գրգռվում է, հաճելի զգացողությունները պահպանվում են նույնիսկ այն բանից հետո, երբ դու արդեն անցել ես այլ գոտիների:
Ինչպես հաճույք պատճառել։ Ամուր բռունցք արա նրա առնանդամի հիմքի շուրջ և մեղմորեն պտտիր հետ ու առաջ: Միևնույն ժամանակ օգտագործիր ցուցամատիդ բարձիկը և դրանով շարունակաբար տրորիր նրա «այդ» հատվածը: Այդ շարժումը նմանակում է քո այն գործողությունը, որն անում ես մյուս ձեռքով. այսպիսով դու փաղաքշում ես սիրելիիդ ամբողջ «գործիքը»՝ խենթացնելով նրան: Այս գործողության ընթացքում նույնիսկ ավելի հեշտ է «տանջահար» անել նրա F կետը։ Պատճա՞ռը: Նրա առնանդամի վրայի մաշկը հետուառաջ է գնում, երբ նա շարժվում է քո ներսում: Եվ այն դիրքերը, որոնք տղամարդուն թույլ են տալիս շատ շարժվել, օրգանի այդ հատվածում ստեղծում են ամենամեծ շփումը: Ուրեմն փորձիր «շների» ոճով սեքսը և նրան ասա, որ մի քանի վայրկյան շարունակ իսկապես խենթի պես կատարի հրումները:
4. R կետ
Որտեղ է գտնվում։ Գաղտնիք չէ, որ նրա «հարստությունը» չափազանց զգայուն գոտի է։ Դու տեսել ես, չէ՞, վեր թռչող ծնկի պաշտպանական ռեակցիան, թե որքան արագ ու կտրուկ է լինում այդ ամենը: Բայց կա հաճախ մոռացվող մի հատված նրա ամորձիների վրա, որը նրան կստիպի հաճելի ծակծկոցներ զգալ ամբողջ մարմնով: Չնայած կանայք գիտեն, որ պետք է ժամանակ հատկացնեն տղամարդու ամորձիներին, նրանք չեն կենտրոնանում այդ կետի վրա, որը չափազանց զգայուն է անմիջական շփման նկատմամբ»: Միայն թե իմացիր, որ որոշ տղամարդիկ այս կետը համարում են չափից դուրս զգայուն՝ դրա հետ խաղալու համար։ Այդ պատճառով լավ կլինի նախ մի փորձնական շոյում անես: Սկզբում թեթևակիորեն դիպիր նրա այդ մասին. եթե տղամարդդ ծառս է լինում, դադարեցրու:
Ինչպես հաճույք պատճառել։ Բթամատդ և ցուցամատդ դիր այնպիսի դիրքով, որն օգտագործում ես մի ինչ-որ բանի փոքրիկ լինելը ցույց տալու համար: Բթամատդ դիր այդ զգայուն կարի վրա, այն մասում, որտեղ այն միանում է առնանդամի մարմնի հիմքին, իսկ ցուցամատդ դիր նույն կարի այն մասին, որտեղ այն միանում է նրա հետույքին: Քնքշորեն սեղմիր մատներդ այնպես, որ դրանք գրեթե հանդիպեն (նրա ամորձիների արանքում), ապա բաց թող: Կրկնիր մի քանի անգամ: Շատ տղամարդկանց դուր է գալիս, երբ իրենց ամորձիները թեթևակիորեն ճզմում են, այդ պատճառով նույնն անելը նշված ելունդի նկատմամբ ուղղակի խենթացնող ազդեցություն կարող է ունենալ: Երբ երկուսդ էլ արդեն բավարար չափով տաքացած եք, անցեք «հեծյալ աղջկա» դիրքով սեքսի: Այն ժամանակ, երբ ոտքերդ լայն բացած հեծնել ես նրան, թիկունքի կողմից ձեռքդ սահեցնելով՝ մեկ մատով նրբորեն քորիր այդ կարը (ասես՝ օգտագործում ես «արի այստեղ» ժեստը): Եթե այս շարժումը դեռ չես արել և պահել ես մինչև սեռական ակտի վերջին փուլը, այդ մասին պարզապես դիպչելն էլ բավական կլինի, որպեսզի նա «ժայթքի»:
5. P կետ
Որտեղ է գտնվում: Նրա ամորձիների և հետանցքի միջև գոյություն ունեցող մաշկի փոքր հատվածը՝ perineum-ը, օրգազմի մեծ պոտենցիալ ունի: «Այդ մասում մաշկը բարակ է, ինչը նյարդերն ավելի հասանելի է դարձնում,- ասում է Քադելը: - Նրա առնանդամը գրգռելու ընթացքում perineum-ին դիպչելը ստեղծում է զգացողությունների էրոտիկ համակցություն, ինչը տղաների մեծամասնության սրտով է»: Ավելին՝ perineum-ը գտնվում է նրա պրոստատի (տղամարդկանց G կետը) գագաթին, և, ուրեմն, եթե դու բավականաչափ ուժեղ սեղմես, կհասնես այս ուլտրահաճելի հատվածին՝ կրկնապատկելով վայելքը:
Ինչպես հաճույք պատճառել։ Օրալ սեքսի ընթացքում շուրթերդ մոտեցրու հաճույքի այս աղբյուրին: Սեղմիր դրանք այնպես, կարծես պատրաստվում ես համբույրի, բայց պաչիկի փոխարեն թեթևակիորեն ներքաշիր նրա մաշկը: Այս գործողությունը ճիշտ քանակությամբ արյան ներհոսք է ապահովում այդ հատված, որպեսզի այն սկսի հաճույքից ծակծկել: P կետը նաև հեշտությամբ հասանելի է միսիոներական դիրքում: Պարզապես ձեռքդ տար դեպի նրա ոտքերի արանքը և սեղմիր այն մատիդ հոդով: Փորձիր հերթագայել ուժեղ ու թույլ ճնշումները, որպեսզի նա չհասցնի ձանձրանալ: Երբ զգում ես, որ նա մոտենում է եզրափակիչ ակորդին, սեղմիր մի փոքր ավելի ուժեղ՝ սիրելիիդ ավելի ուժգին Օ պարգևելու համար:
Լուսանկարը` ըստ HMI-ի

Комментариев нет:

Отправить комментарий