12.08.2012

Ոչ բոլոր ձեռնարկություններն են կատարում իրենց պարտավորությունները. նախարար



Այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպել է վերամշակող և արտահանող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից:
Քննարկվել է գյուղատնտեսական ապրանքների իրացման հարցը. արձանագրվել է այն փաստը, որ չնայած գյուղատնտեսական տարին համարվում է հաջողված, սակայն կարևորագույն խնդիր է բերքի իրացումը:
«Ցավոք,մթերման ծավալների ստանձնած պարտավորությունները բոլոր ձեռնարկությունները չէ, որ պահպանում են: Նման պայմաններում դեղձի և լոլիկի մթերումների հիմնական ծանրաբեռնվածությունը մնում է մի քանի ընկերության վրա», - ասել է նախարարը, հավելելով, թե դա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:
«Այսօր, երբ մենք փորձում ենք, ըստ ամենայնի, կանգնել գյուղացու կողքին, ստանձնած պարտավորությունների կատարումը ուշացնող կամ ձախողող կազմակերպությունների պատճառաբանությունները անհիմն են: Մանավանդ, որ բազմակողմանի օժանդակության հարցերով մենք այսօր էլ պատրաստ ենք համագործակցել նրանց հետ» - նշել է նախարարը:
Նախարարի հետ կայացած քննարկման ավարտին խորհրդակցության մասնակիցները պարտավորվել են առաջիկա մի քանի օրերին գործնական միջոցներ ձեռնարկել պտուղբանջարեղենի, մասնավորապես դեղձի և լոլիկի մթերման ու արտահանման ստանձնած պարտավորությունների կատարումը լիովին ապահովելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий