
ՌԴ Օրլյոլ քաղաքում արգելակների խափանման պատճառով տրամվայը հարվածել է երկու ավտոմեքենաների։ Արդյունքում վնասվածքներ են ստացել 26 մարդ. տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Վիրավորներից 15-ը հոսպիտալացվել են, մնացածին առաջին օգնություն է ցուցաբերվել տեղում։
Ավտովթարը տեղի է ունեցել Զավոդսկի շրջանում։ Տրամվայը, արգելակման համակարգի խափանման պատճառով բախվել է երկու արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների։
«Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է տրամվայի 12 ուղևոր և 3 տրանսպորտային միջոցների վարորդները։ ևս 11-ին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել»,- տեղեկացրել են ոստիկանության տեղեկատվական կենտրոնից։
Комментариев нет:
Отправить комментарий