29.12.2012

Հնդկաստանում մահացել է խմբակային բռնաբարության զոհը




Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում խմբակայինբռնաբարության զոհ դարձած 23-ամյաուսանողուհին մահացել է Սինգապուրիհիվանդանոցում. տեղեկացնում է BBC-ն։
«Հիվանդը մահացել է դեկտեմբերի 29-իառավոտյան 4։45-ին (տեղի ժամանակով)»,-նշվածէ հիվանդանոցի տարածած հաղորդագրությանմեջ։
Ուսանողուհին Սինգապուր էր տեղափոխվել հինգշաբթի՝ Դելիում 3 անգամվիրահատության ենթարկվելուց հետո։
Հանցագործությունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 16-ին, ինչի հետևանքովՀնդկաստանում սկսվել էին բողոքի զանգվածային ակցիաներ, որոնց ընթացքում զոհվել էրոստիկանության մեկ սպա։
Բռնաբարությանը մասնակցություն ունենալու մեղադրանքով ձերբակալվել էր 6 տղամարդ։
Հնդկաստանի իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են ցմահ ազատազրկմանդատապարտել ավտոբուսում աղջկան բռնաբարողներին։ Բողոքի ակցիաներինմասնակցող ցուցարարները, սակայն, պահանջում են մահապատժի ենթարկել նրանց։
 

Комментариев нет:

Отправить комментарий