Ըստ բժիշկների` զգալիորեն վնասվել է աղջկա ուղեղը, վարակ է ներթափանցել դեպի թոքերն ու որովայնը: Նա ներկայում գտնվում է Սինգապուրի հիվանդանոցներից մեկում` վերակենդանացման բաժանմունքում: Հնարավոր է` նրա մոտ օրգանների փոխպատվաստում անհրաժեշտություն առաջանա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Դելիում ավտոբուսի մեջ 6-7 տղամարդ ծեծել ու բռնաբարել են 23-ամյա ուսանողուհուն: Աղջկա ընկերոջը նույնպես ծեծել են, որից հետո, երկուսին էլ դուրս են նետել ավտոբուսից:
Ի դեպ, Դելիում բռնաբարություններ կատարվում են ավելի շատ, քան հնդկական այլ քաղաքներում: Տարվա ընթացքում միջինը գրանցվում է ավելի քան 570 բռնաբարության դեպք:
http://asekose.am
Комментариев нет:
Отправить комментарий