28.12.2012

Աշխարհի ամենաբարձրահասակ աղջիկը հանդիպել է իր սիրուն



17-ամյա Էլիստանի դա Կրուզ Սիլվան, ով հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհի ամենաբարձրահասակ աղջիկ, հանդիպել է իր սիրուն՝ ի դեմս 22-ամյա Ֆրանսինալդո Կարվալյոյին: Թեեւ Սիլվայի հասակը երկու մետրից ավելի է, իսկ Ֆրանսինալդոյինը՝ 162 սմ եւ երիտասարդներին բաժանում է ամելի քան կես մետր, զույգն անբաժանելի է:

Երիտասարդ շինարար Ֆրանսինալդոյի կարծիքով, Սիլվայի մեջ կարեւորը հասակը չէ այլ՝ գեղեցկությունը: Երիտասարդը վստահ է, որ Էլիստանիից ավելի գեղեցիկ աղջիկ, պարզապես, գոյություն չունի մոլորակի վրա, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Սիրահար զույգը ուշադրություն չի դարձնում շրջապատի ծաղրանքներին եւ ընկերների ծիծաղին: Միակ բանը, որ անհանգստացնում է Սիլվային, սիրած տղային թեւանցուկ քայլելու հետ կապված խնդիրն է: Նման պահերին աղջկան թվում է, թե իր կողքով քայլում է փոքր եղբայրը:
Նշենք, որ աղջիկն այդ հասակին է հասել արդեն 14 տարեկանում: Բժիշկներն ախտորոշել ենհիպոֆիզի ուռուցք: Էլիստանի աճը դադարեցնելու համար նրան վիրահատել են: Սիլվան մտածում է մանեկենուհու կարիերայի մասին եւ հետեւում է իր կազմվածքին, սակայն մոդելային գործակալություններին խրտնեցնում է աղջկա հասակը եւ նրան աշխատանքի չեն վերցնում:


Լուրեր Հայաստանից - NEWS.am 

Комментариев нет:

Отправить комментарий