25.12.2012

Նոր Խարբերդում կատաղած շունը հարձակվել ու կծել է կանանց


Նոր Խարբերդում կատաղած շունը հարձակվել ու կծել է կանանց
Նախօրեին գիշերը արտակարգ դեպք է գրանցվել Նոր Խարբերդում. ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ կատաղած շունը մտել է Նոր Խարբերդի ամառանոցների թիվ 5 փողոցի տներից մեկը և հարձակվել բնակիչների վրա և անհրաժեշտ է օգնություն: ԱԻՆ լրատվական կենտրոնից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ԱԻ արձագանքման խմբերը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով շունը վնասազերծվել է:
Երկու տուժածների՝ մորն ու դստերը շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий