25.12.2012

Գվատեմալայում ողջ-ողջ այրել են պաշտոնյաների


Գվատեմալայում ողջ-ողջ այրել են պաշտոնյաների  Գվատեմալայում հանցագործները ողջ-ողջ այրել են յոթ մարդու, նրանց թվում է եղել նաև Չիկիմուլա դեպարտամենտի դատախազ Իրմա Օլիվարեսը, ինչպես նաև Էլ-Պրոգրեսո դեպարտամենտի սոցիալական բաժնի պետ Ջենիֆեր Էրնանդեսը:
Այս մասին գրում է «Ուտրո.ռու»-ն:
Պաշտոնյաների մահը հաստատել է Գվատեմալայի Ներքին գործերի նախարար Մաուրիսիո Լոպեզը: Նրա խոսքով, բացի Օլիվարեսից ու Էրնանդեսից հարձակման ենթարկված երկու մեքենաներում եղել է նաև Էրնանդեսի քույրը, գործարար Լուիս Պալասիոսը, ինչպես նաև անվտանգության երեք աշխատակից:
Աղբյուր` Panorama.a

Комментариев нет:

Отправить комментарий