24.12.2012

Դեռ սպասում ենք. Արամ Մանուկյանը` Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին


Դեռ սպասում ենք. Արամ Մանուկյանը` Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին  Լուրերը, թե այսօր Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպել են Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և միասին քննարկել նրա առաջադրվելու կամ չառաջադրվելու մասին տեղեկությունը, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

«Էդպիսի բան չկա և չի կարող լինել, մենք դեռ սպասում ենք», -ասաց Մանուկյանը` չնշելով, թե երբ կավարտվի Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարած մի քանի օրը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած Հայոց Համազգային շարժում կուսակցության համագումարի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչպես սպասվում էր, չհայտարարեց առաջադրվելու կամ չառաջադրվելու մասին և ասաց, որ այդ լուրը կիմանանք մի քանի օրից:

Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий