Ըստ Ոստիկանության կայքի՝ վերջինիս մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային 2 տոպրակ՝ մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներով, ծխախոտի փայլաթիթեղի 2 փաթեթ՝ նմանատիպ զանգվածներով, ինչպես ծխախոտի գլանակ` նույնանման զանգվածի պարունակությամբ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Լևոն Բ.-ն նշված փաթեթները ձեռք է բերել Երևան քաղաքի բնակչուհի, 1955 թ. ծնված Վարդիթեր Ա.-ից, որը նույն օրը ոստիկանության ծառայողների պահանջով իր բնակարանից ներկայացրել է պոլիէթիլենային 7 տոպրակ՝ մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածով` մոտ 59.5 գ ընդհանուր կշիռով:
Վարդիթեր Ա.-ն բերման է ենթարկվել։ Հայտնաբերվածը ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են, իսկ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:
Комментариев нет:
Отправить комментарий