30.12.2012

Իսպանիայում մայրերը մերկացել են` հանուն դպրոցական ավտոբուսի /VIDEO/

 
Դեկտեմբեր 30, 2012 | 17:41 

Իսպանիայում անսովոր էրոտիկ օրացույց է հրապարակվել. իսպանական Վալենսիա նահանգի դպրոցականների մայրերը որոշել են այդ կերպ գումար հավաքել դպրոցական ավտոբուսի համար, որը տեղական իշխանությունները հանել են, ինչպես նաեւ հանրության ուշադրությունը հրավիրել իշխանությունների` այդ եղանակով տնտեսելու փորձերի վրա:
Պաշտոնյաները հանել են  դպրոցական ավտոբուսը, որը երեխաներին պետք է հասցներ 3 կմ հեռավորության վրա գտնվող դպրոց: Կանայք դժգոհել են, որ իրենց գյուղի եւ դպրոցի միջեւ լեռներ կան, եւ ճանապարհը հաղթահարելու համար իրականում պետք է անցնել  6 կմ, տեղեկացնում է  Euronews-ը:
Նշվում է, որ դպրոցական ավտոբուսի հանումը իսպանական իշխանությունների խնայողական քայլերի շարքում է:

Комментариев нет:

Отправить комментарий