09.01.2013

Հարավային Սախալինսկում 10 դեռահասներ բռնաբարել են մանկատան աղջկան

Հարավային Սախալինսկում 10 դեռահասներ բռնաբարել են մանկատան աղջկան
ՌԴ Սախալինսկի երկրամասի ոստիկանությունը կալանավորել է 16-ամյա աղջկա խմբակային բռնաբարման հնարավոր մասնակիցներին։ Որբ աղջկան ամանորյա գիշերը բռնաբարել են 10-ից ոչ պակաս դեռահասներ։
Այժմ քննիչները պարզում են բռնաբարողների քանակը։ Սեքսուալ բնույթի բռնության է ենթարկվել Խոլմսկի տարածաշրջանի Պրավդա գյուղի մանկատան 16-ամյա սանը, հաղորդում է «Օբշայա գազետա.ռու»-ն։
Դեպքը պատահել է ամանորյա գիշերը՝ տարածաշրջանի կենտրոնում։ Հետաքննության վարկածով՝ աղջիկը փախել է մանկատնից։  Հարավային Սախալինսկում աղջիկը ծանոթացել է երիտասարդ խմբի հետ, որոնք նրան հրավիրել են՝ իրենց հետ Նոր տարին տոնելու։ Ամանորի գիշերը երիտասարդները, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, մոտ 4 ժամ,  իրար հաջորդելով՝ բռնաբարել են աղջկան։
Առավոտյան աղջիկն երկրորդ հարկի պատշգամբից ցած է թռել, եւ նրան հաջողվել է փախչել։ Ապա տուժողը մեքենա է կանգնեցրել եւ խնդրել է իրեն ոստիկանություն տանել։ Այն պահին, երբ ոստիկանության աշխատակիցները հասել են դեպքի վայր, բռնաբարողների մի մասը հասցրել էր թաքնվել։

Комментариев нет:

Отправить комментарий