11.01.2013

11 մարդատար և հրշեջ մեքենան դուրս են բերվել ձնաբքից


11 մարդատար և հրշեջ մեքենան դուրս են բերվել ձնաբքից
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.
Հունվարի 10-ի լույս 11-ի գիշերը միջպետական նշանակության Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման ճանապարհի կմ16-կմ18 հատվածում՝ Մեծ Պառնի և Հարթագյուղ գյուղերի միջև ընկած հատվածում, 11 մեքենա հայտնվել էր բքի մեջ: Նրանց օգնության մեկնած ԱԻՆ ստորաբաժանման մեքենան նույնպես խցանման մեջ էր:
Ճանապարհը սպասարկող Սպիտակի «Ճանապարհ» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով գիշերը՝ ժամը 04.00-ին, 11 մարդատար և ԱԻՆ հրշեջ մեքենան դուրս է բերվել բքի հատվածից: Տուժածներ չկան:

http://www.mamul.am

Комментариев нет:

Отправить комментарий