09.01.2013

25-ամյա Արեգնազը Գյումրիում խեղդամահ է արել 77-ամյա Ֆարիդային



 Հունվարի 2-ին, ժամը 10.30-ին, ՀՀ ԱԻՆ Գյումրի ՀՓՋ-ից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ այրվում է 1935 թ. ծնված Ֆարիդա Սարգսյանի տնակը: Հրդեհը մեկուսացվել է նույն օրը, ժամը 11.05-ին եւ մարվել ժամը 12.00-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հրդեհի հետեւանքով տնակն ամբողջությամբ այրվել է, իսկ Ֆարիդա Սարգսյանը ստացած այրվածքներից մահացել է:
Հունվարի 5-ին Շիրակի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում Ֆ. Սարգսյանի դիակի զննությամբ, պարանոցի շրջանում, հայտնաբերվել են բռնության հետքեր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ֆ. Սարգսյանին մալուխով խեղդամահ է արել եւ տնակը հրկիզել է 25-ամյա Արեգնազ Բաղդասարյանը:
Ա.Բաղդասարյանը ձերբակալված է:
Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 /սպանություն/ հոդվածի 1-մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Комментариев нет:

Отправить комментарий