11.01.2013

Լոռիում փրկարարները 7 կմ ոտքով են անցել հղի կնոջն օգնություն ցուցաբերելու համար




Արտակարգ իրավիճակներ նախարարություն այսօր՝ ժամը 05.32-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Խնկոյան գյուղում հղի կնոջը` 1975 թ. ծնված Մ. Մադոյանին, անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց:
Ըստ ԱԻՆ Կայքի՝ ահազանգը փոխանցվել է «1-03» ծառայությանը, որտեղից հայտնել են, որ ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության աշխատակիցները չեն կարող մոտենալ կանչի վայր:
Օգնություն ցուցաբերելու համար մեկնել է մեկ մարտական հաշվարկ: Լուսաղբյուր գյուղի մոտ ավտոճանապարհը դարձել է անանցանելի և հրշեջ-փրկարարները ճանապարհի 7 կմ-անոց հատվածը շարունակել են ոտքով:
Ժամը 07.10-ին կապ է հաստատվել Մ. Մադոյանի ամուսնու` 1977 թ. ծնված Ն. Մադոյանի հետ, ով իմանալով, որ «1-03» ծառայության կողմից որոշում է ընդունվել ծննդկանին տեղափոխել Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն, պնդել է, որ իր կնոջը տեղափոխեն Գյումրիի բժշկական կենտրոն, ինչն անհնարին է ճանապարհի անանցանելիության պատճառով: Ժամը 07.15-ին որոշում է ընդունվել,որ հրշեջ-փրկարարները հետ վերադառնան մաս:

Комментариев нет:

Отправить комментарий