08.01.2013

72 տարի անց Facebook-ը վերամիավորել է բաժանված քույրերին




Երկու բոսնիացի քույրեր, որոնց միմյանցից բաժանել էին մոտ 72 տարի առաջ, առաջին անգամ հանդիպել են իրար` Facebook սոցիալական կայքի օգնությամբ, հայտնում է Courier Mail-ը, չնայած այն իրողությանը, որ քույրերը, տեղի մամուլի փոխանցմամբ, միմյանցից 200 կմ հեռու են բնակվում:
Խոսքը 88-ամյա Տանիյա Դելիչի և 82-ամյա Հադիջա Տալիչի մասին է, որոնք միմյանց չեն տեսել 1941-ից ի վեր:
Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ քույրերը բաժանվել էին միմյանցից Բոսնիայի հյուսիս-արևմուտքի գյուղերից մեկից փախչելիս: Այն ժամանակ ծնողները սպանվել էին, իսկ նրանք ընկել մանկատուն: 
Տալիչը պատմել է, որ իրեն շատ պատմություններ են հասել իր ընտանիքի անդամների ճակատագրի մասին և նա արդեն կորցրած է եղել հույսը:
Իսկ անհավանական վերամիավորումը հնարավոր է դարձել, երբ Տալիչի որդին հետաքրքրվել է իրենց տոհմածառվ և այդ հարցում դիմել է նաև Facebook-ի օգնությանը:
 

Комментариев нет:

Отправить комментарий