Ալկոհոլը, ինչպես հայտնի է, վնասակար է ոչ միայն առողջության, այլև մաշկի համար: Այն զրկում է մաշկը հակաօքսիդանտներից և քայքայում այն:Հակաօքսիդանտների քանակը մաշկում կարող է նվազել ընդամենը 8 րոպեում, իսկ ալկոհոլի ազդեցության ներքո դրանց նվազումը տեղի է ունենում 70 րոպեների ընթացքում:
Սակայն ալկոհոլի վատ ազդեցության հետևանքները զգալի կնվազեն, եթե մարդիկ այն խմեն նարնջի հյութով: Ուսումնասիրություններին 6 կամավորներ են մասնակցել: Ընդ որում՝ հակաօքսիդանտներով հարուստ սնունդն այդպիսի արդյունք չի ապահովել:
Նրանց համար, ովքեր ամանորյա տոները տաք երկրներում են անցկացնում, այս նորությունը ավելի կարևոր է, քանի որ ալկոհոլը մաշկը արևի ճառագայթների նկատմամբ ավելի զգայուն է դարձնում: Իսկ ալկոհոլի մեջ նարնջի հյութի ավելացումը կարգավորում է այդ իրավիճակը:
http://top-news.am
Комментариев нет:
Отправить комментарий