
Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատասխան գրություն է ստացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցն ինքնակամ լքած 9-ամյա Տիգրան Պապիկյանի գործով։ Գրության մեջ նշվում է, որ սոցիալ մանկավարժական խորհրդի նիստի արդյունքում Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցի դաստիարակի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, իսկ հաստատությունը երեխայի կողմից ինքնակամ լքելու պատճառները հետաքննվում են ՀՀ ոստիկանության կողմից:
Տիգրան Պապիկյանը Պաշտպանի աշխատակազմի միջամտության շնորհիվ այժմ գտնվում է ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնում:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 19-ին, Տիգրանը փախել էր Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունից:
http://n-idea.am
Комментариев нет:
Отправить комментарий