11.01.2013

Վանաձորի երթուղայինների վարորդները գործադուլ են անում

Վանաձորի երթուղայինների վարորդները գործադուլ են անում
Վանաձորի սառցակալած ու ձյան շերտից չմաքրված փողոցներով երթեւեկող մի շարք երթուղայինների վարորդներ շարունակում են կամ գիծ դուրս չգալ, կամ էլ գործադուլ անել՝ այդ կերպ չսպասարկելով բնակչությանը: Ինչպես հայտնում էNEWS.am-ի Լոռիի թղթակիցը, երկու օր առաջ տեղացած առատ ձյունը  շարունակում է խնդիրներ ստեղծել մարզկենտրոն Վանաձորում,  նույնիսկ կենտրոնական փողոցները բավարար չափով մաքրված չեն ձյան շերտից, իսկ ծայրամասայինների մասին խոսք լինել չի կարող: Նույն  անմխիթար վիճակում են նաեւ մայթերը:
Այս ամենի պատճառով մի շարք երթուղայինների վարորդներ երեկ գործադուլ են հայտարարել, դժգոհելով փողոցների սառցակալած լինելու հետ կապված, որոշ թաղամասեր սպասարկող երթուղայինների վարորդներն էլ պարզապես չեն աշխատում: Խնդրի հետ կապված լուրջ քննարկումներ են ծավալվում նաեւ սոց կայքերում: Խնդրին տեղյակ է նաեւ թիվ 30 ընտրատարածքից ընտրված, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ում փոխանցմամբ` ինքն ամեն օր մի քանի տասնյակից ավել բողոքներ է ստանում քաղաքացիներից. «Մի բան հստակ է թե ամանօրյա Վանաձորյան պատրաստությունը եւ թե դրան հետեւած բնական եղանակային պայմաններին դիմակայելու անկարողությունը մի եզրահանգման է բերում` Վանաձորը կանգնած է փոփոխությունների անհրաժեշտության առջեւ կամ պատասխանատուները կսկեն աշխատել կամ ժողովուրդը կգտնի այլ պատասխանատուներ»: Լուրջ դժվարություններ են ստեղծվել նաեւ շտապ բուժօգնության ծառայության համար: Վանաձորցիները NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում դժգոհել են, որ քաղաքապետարանը շարունակում է հնամաշ տեխնիկայով աչքակապությամբ զբաղվել: «Մի քանի հնամաշ, շարքից դուրս եկած տեխնիկա են փողոց հանել, թե տեսեք-տեսեք գործ ենք անում…կես ժամ աշխատում են, մի ժամ՝ կանգնում, ու սա էլ մարզկենտրոն է համարվում»,-նշել է վարորդներից մեկն ու հավելել, որ վիճակը կշարունակվի դեռ այնքան ժամանակ, մինչեւ որ պատասխանատու պաշտոններ կզբաղեցնեն ոչ թե ծանոթ-բարեկամները, այլ իրապես գիտակ մարդիկ:

http://news.am


Комментариев нет:

Отправить комментарий