
Աբիջանի՝ Կոտ դ'Իվուարի տնտեսական մայրաքաղաքի հարյուրավոր քաղաքացիների համար Ամանորի գիշերը վերածվել է ողբերգության: Հրմշտոցի հետևանքով, որն առաջացել է կենտրոնական մարզադաշտում սկսված հրավառության ժամանակ, մահացել է 60 մարդ: 200-ից ավելի մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Անցած գիշերվա տխուր վիճակագրությունը լրացրել են աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցած ողբերգական միջադեպերը, սակայն տոնի ընդհանուր մթնոլորտը դրանից չի տուժել, հայտնում է ռուսական НТВ հեռուստաընկերությունը` ի մի բերելով աշխարհի տարբեր անկյուններում տոնի դիմավորումը:
Բոլորից առաջ է անցել Խաղաղ օվկիանոսում գտնվող Սամոա կղզի-պետությունը: Ամանորի նախօրեին տեղացիները «կախարդություններ են արել» օրացույցի հետ, ըստ նոր օրենքի` դեկտեմբերի 29-ին հաջորդել է դեկտեմբերի 31-ը: Արդյունքում սամոանցիները Նոր տարին դիմավորել են բոլորից շուտ` առաջ անցնելով Նոր Զելանդիայից:
«Խաբված» Նոր Զելանդիան առանձնապես չի տխրել: Չնայած նրան, որ նրանք արդեն առաջինը չեն, սակայն հրավառությամբ չեն զիջել, որն ապացուցվեց Օքլենդում գտնվող 328 մետրանոց Sky Tower երկնաքերից արված հրավառությամբ: Պատվարժան ավստրալացիները տոնը նշել են Սիդնեյի նավահանգստում: Միջոցառումը սկսելու համար նրանք հրավիրել են երգչուհի Քայլի Մինոուգին:
Չինաստանի համար հունվարի 1-ը նախավարժանք է՝ լուսնային օրացույցով Նոր տարին նշելուց առաջ:
Միևնույն ժամանակ Ճապոնիայում ցուցադրել են ավելի մեծ բանականություն՝ Նոր տարին նշելով վանքերում՝ աղոթելով, որպեսզի 2013 թվականը հաջողակ տարի լինի: Զանգերը հնչել են ուղիղ 108 անգամ՝ այն վատ սովորությունների թվին հավասար, որոնք մարդուն չեն թողնում ներդաշնակ ապրել աշխարհի հետ:
Ասիական մասում ամենաանսպասելին Հյուսիսային Կորեայի միանալն էր տոնախմբությանը: «Երկաթե վարագույրի» պատճառով՝ հակառակ սովորության, լսվել են հրավառության ձայներ, իսկ ազգի առաջնորդը հանդես է եկել շնորհավորական խոսքով: Նման բան չէր եղել արդեն 20 տարի: Աֆրիկայում, եթե չհաշվենք Կոտ դ'Իվուարի ողբերգությունը, տոնը նշել են բավական հանգիստ: Իսկ Արաբական Միացյալ Էմիրությունները նշել է իրեն հատուկ ճոխությամբ:
Եվրոպան աշխարհին զարմացնելու նպատակ չի ունեցել, սակայն հրավառության համար միջոցներ գտնվել են նաև այստեղ: Ամանորը վերջինը նշել են Ամերիկայում. նյույորքյան Times Square է իջեցվել հսկայական բյուրեղյա գունդը, որից հետո բոլորը սկսել են համբուրվել:
Комментариев нет:
Отправить комментарий