Լուսանկարի հեղինակը պրոֆեսիոնալ լուսանկարիչ Ռենդի Աթկինսն է, ում դուստրը ծնվել է 2012թ. հոկտեմբերի 9-ին: Նկարում երեւում է, թե ծնվելուց 15 վայրկյան առաջ փոքրիկ Նեվա Աթկինսը վիրահատության պահին բռնում բժշկի մատից:
Երջանիկ հայրն ու նրա կինը` Ալիսիան Սուրբծննդյան տոներից առաջ նկարը տեղադրել են ցանցում եւ անմիջապես հայտնի դարձել: Ծնողները լուսանկարը մեծ պաստառ են դարձրել եւ նվիրել բժիշկ Ալան Սոյերին, ով ընդունել էր ծնունդը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Комментариев нет:
Отправить комментарий