
Կա սխալ տեսակետ, որ Երկրի վրա տարվա եղանակների փոփոխությունը տեղի է ունենում Երկիր-Արեգակ հեռավորության փոփոխության պատճառով, սակայն այդ տարբերությունն ընդամենը 3 տոկոս է և չի կարող էապես ազդել Արեգակից Երկիր հասնող ջերմության վրա: Ավելին, Երկիրն Արեգակին ավելի մոտ է ձմռանը (երբ գտնվում է արևամերձ կետում), իսկ ամենահեռուն` ամռանը (հուլիսի 4-ին): Այդ պատճառով հյուսիսային կիսագնդում ամռան և ձմռան տարբերությունը մի փոքր մեղմանում է, իսկ հարավային կիսագնդում` սաստկանում: Իսկ տարվա եղանակների փոփոխության հիմնական պատճառը Երկրի առանցքի թեքվածությունն է իր ուղեծրի հարթության նկատմամբ. ձմռանը հյուսիսային բեւեռն Արեգակի հակառակ կողմն է թեքված: Այդ ժամանակ Արեգակը հյուսիսային կիսագնդում ավելի ցածր է դիտվում եւ ավելի քիչ է տաքացնում: Ամռանն էլ հակառակն է` Երկրի հյուսիսային բեւեռը թեքված է Արեգակի կողմը, եւ հյուսիսային կիսագունդն ավելի շատ է ջերմություն ստանում: Համապատասխանաբար, հարավային կիսագնդում հակառակն է: http://top-news.am
Комментариев нет:
Отправить комментарий