08.01.2013

Նախագահի թեկնածուների թիվը կարող է ավելանալ




Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր՝ հունվարի 8-ի կեսօրին կայանալիք նիստին, կքնարկի 2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններին 8 քաղաքացների՝ որպես նախագահի թեկնածու գրանցելու համար ներկայացված փաստաթղթերը:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններին որպես թեկնածու հայտ ներկայացրած տասնհինգ հոգուց միայն յոթն են ամբողջությամբ ներկայացրել փաստաթղթերը մինչև հունվարի 4–ը։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ տոնական օրերին բանկերը չեն աշխատել և ոչ բոլորն են կարողացել 8 միլիոն դրամ ընտրագրավը մուծել՝ նախագահացուների ցուցակը դեռ կարող է փոփոխության ենթարկվել։
Այդ հավակնորդներն են՝ Տարոն Աբրահամյանը, Ռոբերտ Ահարոնյանը, Ռուբեն Այվազյանը, Մհեր Հայրապետյանը, Արամ Հարությունյանը, Նարինե Մկրտչյանը, Պավլիկ Սարգսյանը եւ Ռոբերտ Սիմոնյանը:

Zham.am  


Комментариев нет:

Отправить комментарий