08.01.2013

Ռուսաստանում Հայաստանի չորս քաղաքացի է զոհվել




Ռուսաստանում, Պերմ-Եկատերինբուրգ ավտոմայրուղու 64-րդ կմ-ին, հունվարի 6-ին, բախվել են Hyundai Accent եւ «ՎԱԶ-2110» ավտոմեքենաները: Բախումից հետո մեքենաներից միայն մետաղի կտորներ են մնացել:
Դաժան ավտովթարի հետեւանքով զոհվել է 5 մարդ, որոնցից 4-ը (58 եւ 35 տարեկան երկու տղամարդ եւ 21 ու 58 տարեկան երկու կին) եղել է «ՎԱԶ-2110»-ի մեջ: Hyundai Accent-ի 57-ամյա վարորդը եւս զոհվել է:
Ավտովթարի հետեւանքով 4 մարդ վիրավորվել է: Տուժածներից երեքը 12, 10 եւ 8 տարեկան երեխաներ են: Նրանք բոլորն այժմ գտնվում են Կունգուր քաղաքի հիվանդանոցում:

Ինչպես հաղորդում են Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության Պերմի մարզի ճանապարհային ոստիկանությունից, նախնական տվյալներով, ավտովթարի մեղավորը Hyundai-ի վարորդն է եղել, ով տեղում մահացել է: Մայրուղու վրա նա փորձել է շրջանցել «ՄԱԶ» մեծ բեռնատարը, արդյունքում հայտնվել է հանդիպակած գոտում եւ ճակատային մասով հարվածել «ՎԱԶ»-ին, որի ղեկին 35-ամյա վարորդ է եղել:
Բախման հետեւանքով Hyundai-ին հայտնվել է բեռնատարի անիվների տակ եւ վերջինս անցել է մեքենայի վրայով:
Տեղի «Կուրգանի մարզի նորություններ» թերթի փոխանցմամբ՝ «ՎԱԶ-2110»-ի մեջ եղել են Հայաստանի 7 քաղաքացիներ, որոնցից 4-ը տեղում մահացել են, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am




Комментариев нет:

Отправить комментарий