06.01.2013

http://www.mamul.am/


Ձուկ, բրնձով ու չամիչով փլավ, գինի. Ծննդյան տոնի կերակրատեսակները
Սուրբ Ծննդյան ուտեստների ցանկում հատկապես կարևոր են չորացրած մրգերից և ընկուզեղենից պատրաստված կերակուրները: Ավանդույթի համաձայն, տոնական սեղանին մատուցվում է ձուկ, բրնձով և չամիչով փլավ: Այս ամենի հետ մատուցվում է նաև գինի: Ընդհանրապես, Սուրբ Ծննդյան տոնին կենդանական բոլոր ուտեստները փոխարինվում են բուսականով: Կաղամբի տերևով և մսով պատրաստվող ավանդական դոլմայի միսը փոխարինվում է լոբու, սիսեռի, ձավարի խառնուրդով: Ծննդյան կերակրատեսակներից ամենատարածվածը տարի կոչվող քաղցր գաթան է, որը բաժանվում է 12 մասերի՝ ըստ տարվա 12 ամիսների: Կտորներից մեկի մեջ դրվում է բախտ կոչվող ոսկեդրամը: Գաթան բաժանվում է չամուսնացած աղջիկներին, և ում որ բաժին է ընկնում ոսկեդրամը, այդ տարի բախտը բացվում է:

http://www.mamul.am

Комментариев нет:

Отправить комментарий