
Sony ընկերությունը CES 2013 ցուցահանդեսում ներկայացրել է Xperia Z «ֆլագմանյան» սմարթֆոնը՝ 5 դյույմանոց էկրանով, որն ամենամեծն է ընկերության հեռախոսների շարքում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Xperia Z-ի էկրանի որակը կազմում է 1920x1080 կետ (Full HD): Հեռախոսն ունի Snapdragon S4 Pro պրոցեսոր և երկու գիգաբայթ օպերատիվ հիշողություն: Xperia Z-ը չի վախենում փոշուց և ջրից: Այն կարելի է պահել ջրի շիթի տակ և մեկ մետր ընկղմել ջրի տակ: Նոր սմարթֆոնը երկու տեսախցիկ ունի, մեկը՝ 2 մեգապիքսել, մյուսը՝ 13 մեգապիքսել:
Միաժամանակ Xperia Z Sony-ն ներկայացրել է Xperia ZL-ը՝ նմանատիպ բնութագրիչներով: Սմարթֆոնները միմյանցից տարբերվում են չափսերով. Xperia Z-ը բարակ է, իսկ Xperia ZL-ը նաև կարճ է: Երկու սարքերն էլ աշխատում են Android 4.1-ով: Սարքերը վաճառքի կհանվեն 2013-ի առաջին եռամսյակում: Նրանց գնի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

http://n-idea.am/
Комментариев нет:
Отправить комментарий