17.06.2013

Նոր մանրամասներ Նոր Երզնկայի բնակչի մասին, ում դիակը գտել էին անհետ կորելուց 10 օր անց

Նոր մանրամասներ Նոր Երզնկայի բնակչի մասին, ում դիակը գտել էին անհետ կորելուց 10 օր անց
68-ամյա Միշա Ավետիսյանը, ում դիակը հայտնաբերվել էր հունիսի 15-ին, Աշտարակի տարածքի դաշտերում, Նոր Երզնկա գյուղում որոշ բնակիչների համար հովիվություն է արել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նոր Երզնկա գյուղի գյուղապետ Ալինա Հարությունյանը:
Նա նշեց, որ Միշան անհետացել է 10 օր առաջ, հունիսի 5-ից: «Գյուղի բնակիչների անասուններն էր տարել դաշտ: Իսկ Աշտարակը մեզ շատ մոտ է: Վճարի դիմաց բնակիչների համար հովիվություն էր անում: Նրա մի որդին զոհվել է արցախյան պատերազմի ժամանակ, երկու աղջիկներն ամուսնացած են: Նա կնոջ հետ բնակվում էր մյուս որդու ընտանիքի հետ: Այսքան ժամանակ փնտրել էին, բայց, ցավոք, դիակը գտան»,- նշեց գյուղապետը:
Նրա խոսքով նրանց ընտանիքն առանձնանում էր իր համեստությամբ: «Շատ անշառ մարդ էր: Խմելու հետ ընդգծված սեր չուներ, տանը վեճեր չեն եղել եւ երբեւէ նման խնդիրներ չի ունեցել»,- ավելացրեց  Ալինա Հարությունյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աշտարակի տարածքի  դաշտերում, այսօր՝ հունիսի 15-ին, հայտնաբերվել է անհետ կորած 68-ամյա Միշա Ավետիսյանի դին: Վերջինս Նոր Երզնկա գյուղի բնակիչ էր եւ  հունիսի 5-ից անհետ կորած էր համարվում: Նշանակվել է դատափորձաքննություն։ Կատարվում է  նախաքննություն:

Комментариев нет:

Отправить комментарий