17.06.2013

Նոր մանրամասներ երեկ Լոռիի մարզում ջրահեղձված 11-ամյա երեխայի դեպքի հետ կապված

Նոր մանրամասներ երեկ Լոռիի մարզում ջրահեղձված 11-ամյա երեխայի դեպքի հետ կապված
Երեկ`հունիսի 16-ին, Լոռիի մարզի Մեծավան համայնքում ջրահեղձ եղած 11-ամյա տղայի հետ կապվածNEWS.am-ի Լոռիի թղթակցին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեծավան համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանի փոխանցմամբ՝  ջահեղձ եղած 11-ամյա Սիփան Այվազյանը եղբոր ու ընկերների հետ գնացել են լճակում լողալու, երեխաները մտել են լիճը, այնուհետ լիճն է մտել նաեւ Սիփանը ու խեղդվել:
«Մահացած երեխան ընտանիքի փոքրն էր, մեծ եղբայրը 13 տարեկան է: Ապրում էր ծնողների եւ տատիկի հետ: Հայրը վատառողջ է, զբաղվում են գյուղատնտեսությամբ, իրենց օրվա հացը վաստակող մարդիկ էին էլի, եսիմ….էդ երեխեն քրոջս թոռն էր տղա ջան…ինչ ասեմ...»,-ասաց գյուղապետը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, հունիսի 16-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Լոռիի մարզի Մեծավան համայնքում: Նույն գյուղի բնակիչ, 11-ամյա երեխան ընկել է ջրով լցված մեծ փոսը եւ խեղդվել:
Դեպքի վայր են ժամանել Լոռիի փրկարարները, ովքեր գետի երկայնքով իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ: Չճշտված տեղեկություններով` գետի հարակից տարածքից փորձել են ավազ հանել, եւ երեխան ընկել է հենց այդ ավազի համար փորված փոսը:
NEWS.am-ի Լոռիի թղթակիցը հայտնում է, որ մահացածը նշված գյուղի բնակիչ, 11-ամյա Սիփան Այվազյանն է:
Ժամը 19.30-ին փրկարարները ջրափոսից դուրս են բերել երեխայի դին:

Комментариев нет:

Отправить комментарий