11.06.2013

Գերմանիայում Էլբա գետի վարարման հետևանքով 23 հազար բնակիչ տարհանման է սպասում

Գերմանիայի արևելքում ավելի քան 23 հազար բնակիչ տարհանման է սպասում Էլբա գետի պատնեշի փլուզման պատճառով. հայտնում է Reuters-ը:
Երկարատև անձրևներից հետո գետի ջուրը բարձրացել է ռեկորդային 7.48 մետր մակարդակի, ինչը 5 մետրով բարձր է նորմայից:
Փրկարարները մոտակա գյուղերից և քաղաքներից դուրս են բերել 8 հազար բնակչի:
Երկրի իշխանությունները աղետի պատճառած վնասները գնահատում են ավելի քան 6 մլրդ եվրո: Կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է 100 մլն եվրո հատկացնել տուժած տարածքների բնակիչների համար:               http://topnews.mediamall.am/?id=34376                                  

Комментариев нет:

Отправить комментарий