![]() 
ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: 
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը կանխարգելիչ քայլեր են ձեռնարկել հակառակորդի ակտիվությունը կանխելու համար և մարտագծի ողջ երկայնքով շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: 
 | 

Комментариев нет:
Отправить комментарий