07.06.2013

Լոռիում մայրը 3500 դոլարով փորձել է վաճառել իր որդուն

Լոռիում մայրը 3500 դոլարով փորձել է վաճառել իր որդուն
Լոռիի մարզում 43-ամյա Ռիմա Կ.-ն 3500 ԱՄՆ դոլարով փորձել է վաճառել որդուն: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանիցNEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 43-ամյա Ռիմա Կ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  Արթուր Կ.-ի խնամքին հանձնելու նպատակով 3500 ԱՄՆ դոլարով վաճառել է իր որդուն` Նիկոլայ Կ.-ին:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասով (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով առավելագույնը 2-5 տարի ժամկետով: Գործը վարույթ է ընդունվել հունիսի 3-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Комментариев нет:

Отправить комментарий