ԱՄՆ-ում հունիսի 11-ի գիշերը հնարավոր կլինի դիտել gamma Delphinids խորհրդավոր մթնոլորտային անձրեւը: NASA-ն հայտնել է, որ տվյալ երեւույթը մեծ ուշադրություն էր գրավել, երբ առաջին ագամ գրանցվել էր 1930թ. հունիսի 11-ին` Մերիլենդ նահանգում:
Այն ժամանակ Ամերիկյան մետեորիտային ընկերակցության (American Meteor Society) մի խումբ գիտնականներ հայտնել էին, որ իրենք կես ժամվա ընթացքում դիտել են շատ վառ երկնաքարային հոսք: Տվյալ երեւույթի մասին տեղեկություն այլեւս ոչ ոքից չի ստացվել: Այդ ժամանակից ի վեր gamma Delphinids-ը ոչ ոք չի տեսել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ենթադրվում է, որ անձրեւը կդիտվի տեղական ժամանակով 04:30-ին (Երեւանի ժամանակով`12:30-ին):
Ըստ NASA-ի` gamma Delphinids -ի շարժման արագությունը կարող է կազմել 57կմ/վ: Ըստ գիտնականների հաշվարկների` 2013 եւ 2027թթ. այդ երեւույթը հստակ տեսնելու մեծ հավանականություն կա:
Комментариев нет:
Отправить комментарий