11.06.2013

Լոռեցի փաստաբանները չեն մասնակցում գործադուլին

Լոռեցի փաստաբանները չեն մասնակցում գործադուլին
Ի տարբերություն նախորդ տարվա` այս անգամ Լոռեցի փաստաբանները չեն միացել գործընկերներին Հանրապետության փաստաբանների իրականացրած երկօրյա դատադուլին Լոռու մարզի փաստաբաններից միացել է միայն Կարեն Թումանյանը: «Ես միացել եմ այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հայտարարությունը եղել է, ես միացել եմ այդ հայտարարությանը»,- «Առավոտի» թղթակցի հետ զրույցում ասել է փաստաբանը: Հակառակ դրան` փաստաբան Ռուբեն Հակոբյանը Լոռու մյուս փաստաբանների նման հրաժարվել է մասնակցել դատադուլին:
Այսօր և վաղը ՀՀ մի խումբ փաստաբաններ դատադուլ են հայտարարել` այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով ՀՀ վճռաբեկ դատարանի գործելակերպի դեմ: «Մենք չենք միացել դատադուլին ոչ այն պատճառով, որ մեզ չի անհանգստացնում Վճռաբեկի կամայական գործելակերպը, այլ չենք միացել, քանի որ համաձայն չենք բողոքի ձևին. փաստաբանների բողոքը ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր նախաձեռնությունը չէ, այլ մի քանի փաստաբանի, այն էլ առանց նյութերի նախապատրաստման»,- թերթի թղթակցին հայտնել են լոռեցի փաստաբանները: «Չեմ ցանկացել մասնակցել, թեև Վճռաբեկի հարցն ակտուալ է, և լուծման կարիք ունի: Ցանկանում եմ, որ իմ կոլեգաների նախաձեռնությունը արդյունք տա»,- ասել է փաստաբան Գուրգեն Հարությունյանը:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий