17.06.2013

Հայ աստղագետները հայտնաբերել են նոր աստղ

Բյուրականի աստղադիտարանի և Իսպանիայի Սանտյագո դե Կոմոստելա համալսարանի աստղագետները գալակտիկայում աստղ են հայտնաբերել, որի պայծառությունը 160 վայրկյանի ընթացքում աճել էր 15 անգամ: Այդ մասին գրել էին Astrophysics ամսագրում Բյուրականի աստղադիտարանի և Իսպանիայի համալսարանի աստղագետները: Այսպես կոչված թզուկ կարմիր աստղերը շատ տարածված են գալակտիկայում: Նրանց պայծառությունը բոցավառության պահին կարող է աճել մինչև 100 անգամ: WX UMa աստղը հայտնաբերվել է Երկիր մոլորակից 15,6 լուսային տարիների հեռավորության վրա գտնվող համաստեղությունում: Ըստ գիտնականների, այդ պայթյունները տեղի են ունենում տարին մի քաի անգամ, սակայան նման «հրավառություն» դեռ չէր գրանցվել: WX UMa աստղը պատկանում է բոցավառվող աստղերին, որոնց պայծառությունը վայրկյանների ընթացքում աճում է մի քանի անգամ: Ռեկորդային 3 րոպեում աստղի մակերեսի ջերմաստիճանն աճել էր 6-7 անգամ` 2500 աստիճանից հասնելով 17 500-ի: Համեմատության համար նշենք, որ արևի մակերեսի ջերմաստիճանը կազմում է 5 500 աստիճան Ցելսիուս: Սովորաբար, նման բոցավառությունից հետո աստղը վերադառնում է սկսզբնական վիճակին մի քանի տասնյակ րոպեներ հետո: "Նման պայթյուններին հետևելը շատ կարևոր է", ասել է Իսպանիայի Սանտյագո դե Կոմոստելա համալսարանի պրոֆեսոր Վախթանգ Թամազյանը:

Комментариев нет:

Отправить комментарий