12.06.2013

Մասնագետի խորհուրդները. ոտքերի խնամք


Ոտքերի խնամքն անհրաժեշտություն է: Հատկապես ամռանը, երբ քայլում ենք բոկոտիկներով, գուլպա կամ զուգագուլպա չենք հագնում: Բացի այդ, օրվա ընթացքում շատ ժամանակ ենք անցկացնում ոտքի վրա. քայլում ենք, վազում կամ պարզապես կանգնում: NEWS.am STYLE-ը դիմել է պեդիկյուրի մասնագետԱնահիտ Սիմոնյանին՝ խնդրելով մեր ընթերցողներին մի քանի խորհուրդ տալ:
«Խնամքի բացակայության դեպքում ոտքերը մեզ բավական տհաճություններ են պատճառում. մաշկը կոշտանում է, ճաքեր եւ կոշտուկներ են առաջանում, ոտքերը հոգնում են եւ այլն: Ձեր ոտքերի համար շատ կարեւոր են խոտաբույսերով եւ ջրային մերսմամբ վաննաները, որոնք հանում են հոգնածությունը, հանգստացնում եւ առողջացնում են դրանք:
Ես խորհուրդ եմ տալիս հետեւյալը.
Ամեն օր գելով ոտքերը լվանալուց հետո դրանք սառը ջրով ցողել;
Լվանալու ընթացքում տրորել պեմզայով, հատկապես այն հատվածները, որոնք վնասվել են կոշտուկների առաջացումից;
Լվանալուց հետո ոտքերը փափուկ սրբիչով չորացնել եւ մաշկին շրջանաձեւ շարժումներով յուղոտ կրեմ քսել;
Եթե գործի բերումով ստիպված եք շատ կանգնել կամ քայլել, ապա սովորություն դարձրեք քնելիս ոտքերը փոքր-ինչ բարձր դիրքում պահել;
Ոտքերի համար շատ օգտակար են վաննաները (շաբաթական ոչ պակաս, քան երկու անգամ);
Երիցուկով եւ կատվալեզվով տաք վաննաները կհանգստացնեն ոտքերը, կնվազեցնեն բորբոքումները: Հակաբորբոքային, հանգստացնող եւ թարմացնող ազդեցություն ունեն նաեւ ծովային աղով վաննաները»:

Комментариев нет:

Отправить комментарий