10.06.2013

Վանաձորում վթարի է ենթարկվել բանկի կառավարիչը. նրա մայրը հիվանդանոցում է

Վանաձորում վթարի է ենթարկվել բանկի կառավարիչը. նրա մայրը հիվանդանոցում է 
Հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վանաձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում էNEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 23:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում  միմյանց են բախվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 50-ամյա Սեյրան Ամիրբեկյանի վարած «Ֆորդ» մակնիշի 35 ԼՏ 164 համարանիշի եւ Երեւան քաղաքի բնակիչ, 40-ամյա Արտաշես Այվազյանի վարած «Նիսսան Տիդա» մակնիշի 715 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով «Նիսսան Տիդա»-ի ուղեւոր, Երեւան քաղաքի բնակչուհի, 73-ամյա Անիչկա Այվազյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
NEWS.am-ի Լոռիի թղթակիցը հայտնում է, որ ըստ շրջանառվող լուրերի, Արտաշես Այվազյանն աշխատում է «Ակբա բանկի» Վանաձորի մասնաճյուղում որպես կառավարիչ, իսկ հիվանդանոց տեղափոխվածը նրա մայրն է:
Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները՝ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:
Լուսանկարներն՝ Էդվարդ Արզումանյանի\

http://news.am

Комментариев нет:

Отправить комментарий