10.06.2013

Արագածոտնի մարզում կայծակնահարվել է երկու մարդ, նրանցից մեկը մահացել է

Արագածոտնի մարզում կայծակնահարվել է երկու մարդ, նրանցից մեկը մահացել է 
Այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 09.49-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղում հունիսի 9-ին կայծակնահարվել է 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


Комментариев нет:

Отправить комментарий