Լի ազգանունը կրող չինացին լուսանկարում կանգնած է սառնարանի կողքին, որտեղ իբր թե գտնվում է հարևան մոլորակներից մեկի բավականին զզվելի տեսք ունեցող բնակիչը:
Լին պնդում է, որ տեսել է մի քանի թռչող օբյեկտներ Խուանխե գետի «վերևում գտնվող» գիշերային երկնակամարում: «Թռչող ափսեներից» մեկը հանկարծ սկսել է կորցնել բարձրությունը: Քիչ անց այն ընկել է երկրի վրա: Լին գտել է «թռչող ափսեի» և այլ քաղաքակրթության ներկայացուցչի մնացորդները, ով չի կարողացել լքել օդանավը:
Այնուամենայնիվ, շատերը չեն հավատում սառնարանում գտնվող էակի՝ այլմոլորակային լինելուն: Ոստիկանությունը նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն է հղել, որտեղ ասվում է որ այդ էակը ոչ այլ ինչ է, եթե ոչ ռետինե «արվեստի գործ»:
Комментариев нет:
Отправить комментарий