
Հայտնի դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը դժբախտ պատահարի հետեւանքով կորցրել է միակ որդուն՝ 18-ամյա Արշակին:
Արշակ Դաբաղյանը գնացել էր Ռուսաստան՝ հանգստանալու: «Արդեն Նովոսիբիրսկից հետ էր վերադառնում, իրերը հավաքած, ճամպրուկով տաքսի էր սպասում էր: Երբ զանգահարել եւ տեղեկացրել են, որ մեքենան տեղում է, 9-րդ հարկի պատուհանից նայել է ներքեւ: Չգիտեմ՝ հավասարակշռությո՞ւնն է կորցրել, շա՞տ է կախվել, թե՞ ձգվել է, բայց վայր է ընկել եւ մահացել»,- NEWS.am STYLE-ին պատմեց Արշակի հորեղբորորդին՝ երգիչ Գուրգեն Դաբաղյանը: Վերջինը մինչեւ այսօր չի կարողանում հավատալ պատահածին:
Գուրգենի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 16-ի գիշերը: Արշակի դին տեղափոխել են Հայաստան:
Երգիչը նաեւ ցավով հավելեց, որ ոչ մի լրատվամիջոց այս դեպքին դեռեւս չի անդրադարձել. «Եթե մարդիկ շուտ իմանային, շատերը կգային արարողությունների»:
Комментариев нет:
Отправить комментарий