01.07.2013

Ալավերդիում 73-ամյա պապիկը սեքսուալ բռնի գործողությունների հետևանքով հղիացրել է հարևանուհուն


ոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Բորիս Միխայլովի գործի դատավարությունը:

Ալավերդի քաղաքի բնակիչ, 1937 թվականին ծնված թոշակառու Բորիս Միխայլովը մեղավոր է ճանաչվել սեքսուալ բռնի գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով:

Միխայլովը վերոնշյալ սեքսուալ գործողությունները կատարել է մտավոր առողջության խնդիրներ ունեցող հարևանուհու նկատմամբ 2009 թվականի հոկտեմբեր ամսին: Այն ժամանակ նա 72 տարեկան էր: 

Թոշակառու Միխայլովի կատարած «գործողությունների» արդյունքում հարևանուհին... հղիացել է: Այդ հանգամանքը հղիացած կինն ու նրա ընտանիքը «բացահայտել են» 2010 թվականին: Հունիսի 23-ին ծնվել է աղջիկ երեխա: Միխայլովի գործողությունների հետևանքով մայրացած կնոջ հարազատները բողոքել են 2011 թվականին: Ըստ երևույթին, մինչ այդ փորձել են Միխայլովի կողմից հայրության ճանաչման հասնել, բայց չկարողանալով՝ դիմել են իրավապահներին: 

Սեքսուալ բռնի գործողություններ կատարելու փաստով քրեական գործը հարուցվել է 2012 թվականի հունվարի 25-ին:

Տուժողի ցուցմունքով՝ իրենց ընտանիքը մտերիմ է եղել Բորիս Միխայլովի ու նրա կնոջ հետ: Դեպքի օրը ինքը գնացել էր նրանց տուն՝ Բորիսի կնոջ խնդրանքով, որ լողանալու ժամանակ նրա մոտ մարդ լինի: Բորիսի կինը հիվանդ էր, խուսափում էր տանը մենակ ժամանակ լողանալուց:

Ժամը 16-ին, երբ տանտիրուհին դեռ լողանում էր, հարբած տուն է եկել տանտեր Բորիսը: Հարևանուհին ցանկացել է իրենց տուն գնալ, հասել է մուտքի դռանը, բայց Բորիսը բանալիով փակել է դուռը, ձեռքերով բռնել հարևանուհու ձեռքերից, քաշելով տարել հյուրասենյակ, պառկեցրել բազմոցին, մի ձեռքով կնոջ ձեռքերը ոլորել, դրել մեջքի տակ, մյուս ձեռքով պատռել է նրա շորերը, փակել բերանը...

Ըստ տուժողի՝ այդպես՝ բռնություն գործադրելով, Բորիս Միխայլովը, մինչ կինը լողանում էր, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: 

Դրանից հետո տուժողը գնացել է տուն, փոխել հագուստը, պատռված շալվարը գցել է աղբարկղը:

Ըստ տուժողի՝ ինքը չի կարողացել դիմադրել, բղավել, հարվածել բռնություն գործադրողին: Վախենալով նրանից՝ կատարվածի մասին չի հայտնել նաև իր մորն ու քրոջը: Միխայլովը վախեցրել էր, ասել, որ ինքը ոչ ոքի չասի:

Բայց ամեն ինչ ի հայտ է եկել, որովհետև Միխայլովի արարքի հետևանքով ինքը հղիացել ու աղջիկ երեխա է ունեցել:

Որպես տուժողի ներկայացուցիչ հանդես է եկել նրա քույրը:
Ըստ նրա ցուցմունքի՝ 2010 թվականի մայիսին քույրը վատառողջ է եղել, տարել են բժշկի ու տեղեկացել, որ նա արդեն 33 շաբաթական հղիություն ունի: Ընտանիքն անակնկալի է եկել, հարցրել են, թե ով է երեխայի հայրը: Երկար հարցուփորձից հետո է քույրը պատմել, թե ինչ է արել Բորիս Միխայլովը:

Տուժողի ներկայացուցիչը հարցրել է Բորիսին, բայց նա ժխտել է: Երեխան, ըստ տուժողի ներկայացուցչի ցուցմունքի, ողջ է, դատավարության ժամանակի դրությամբ գտնվել է իրենց մորաքրոջ խնամքի տակ՝ Աբովյանում: Երեխայի մայրն ու նրա ընտանիքը երեխայից չեն հրաժարվել, երբ նա մի քիչ մեծանա, կտեղափոխեն իրենց մոտ:

Տուժողի ներկայացուցիչը դատարանում պահանջել է, որ Բորիս Միխայլովը ենթարկվի քրեական խիստ պատժի, ինչպես նաև հատուցի իրենց պատճառած նյութական վնասները, վճարի օրենքով հասանելի ալիմենտը: Իրենք ուշ են բողոքել, քանի որ փորձել են հաշտությամբ հարցը կարգավորել, սակայն Միխայլովը հրաժարվել է:

Ըստ տուժողի մոր՝ իր դուստրը մանկուց հիվանդ է, ունի խոսքի ու լսողության խնդիրներ, գրեթե դպրոց չի հաճախել: Հղիությունը հայտնաբերվելուց հետո է դուստրը պատմել հարևանի տանը իր հետ կատարվածը:

Գործով մի քանի վկաներ՝ Բորիս Միխայլովի ընկերները, թերահավատություն են հայտնել, թե չեն հավատում շրջանառվող խոսակցություններին: Իրենք լավ են ճանաչում իրենց ընկերոջը, նա ընդունակ չէ նման արարքի՝ «նամանավանդ այդ տարիքում»:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Բորիս Միխայլովը փորձաքննության պահին, հավանական է նաև՝ 2009 թվականին, սեռական ակտ կատարելու ունակ չի եղել: Բայց նրա սերմնահեղուկը ինչպես 2009 թվականին, այնպես էլ փորձաքննության կատարման պահին ունակ է եղել բեղմնավորելու: Մասնագետները չեն բացառել, որ սեքսուալ գործողությունների հետևանքով առաջացած սերմնաժայթքումից կինը հղիանար՝ սերմնահեղուկը ցանկացած ձևով արգանդի խոռոչ թափանցելու արդյունքում:

Մասնագետների այս եզրակացությունը հաստատվել է նաև դատագենետիկական փորձաքննությամբ, որի եզրակացության համաձայն՝ Բորիս Միխայլովի հայրության հավանականությունը տուժողի ծննդաբերած երեխայի նկատմամբ 99,87 տոկոս է կազմում, այսինքն՝ Բորիս Միխայլովի հայրությունը գործնականում համարվել է ապացուցված:

Տուժողի վերաբերյալ ևս դատաբժշկական փորձաքննություն է կատարվել, որի եզրակացությամբ՝ կինը հոգեկան հիվանդությամբ չի տառապում, առկա է մտավոր հետամնացություն, որն արտահայտված չէ այն աստիճանի, որ նրան զրկի գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները ճիշտ ընկալելու, ըմբռնելու, վերարտադրելու, այդ մասին ճիշտ ցուցմունքներ տալու հնարավորությունից:

Իր տարիքում հայրանալու փաստով հպարտանալու փոխարեն ամբաստանյալը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե գիտեր, որ հարևանուհին առողջական խնդիրներ ունի: Բայց նա ու նրա ընտանիքի անդամներն իրեն զրպարտում են: Ինքը ծեր մարդ է, արդեն տասը տարի սեռական ակտ կատարելու ունակ չէ: 

Ըստ ամբաստանյալի՝ տուժողի նշած օրն ու ժամին իրենց թաղամասում ջրամատակարարում չի եղել, որ իր կինը կարողանար լողանալ, հարևանուհուն էլ կանչեր իրենց տուն: Հետո էլ՝ ինչպե՞ս ինքը կարող էր տուժողի նկատմամբ բռնություն գործադրել նրա նկարագրած եղանակով՝ միաժամանակ բռնել նրա ձեռքերը, փակել բերանը և պատռել շորերը:

Ամբաստանյալը կարծիք է հայտնել, թե իրեն զրպարտում են՝ գումար շորթելու նպատակով:

Ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, ապացույցների համակցությամբ հաստատված է գնահատել Բորիս Միխայլովի մեղքը: Արձանագրվել է, որ նրա նկատմամբ կիրառելի է 2011 թվականի մայիսի 26-ին հայտարարված համաներումը: Արձանագրվել է նաև, որ դատական ակտ կայացնելու պահին ամբաստանյալն արդեն 76 տարեկան է, նախկինում դատապարտված չի եղել:

Տուժող կողմի ներկայացրած քաղաքացիական հայցը և ալիմենտի պահանջը թողնվել են առանց քննության: Այդ հարցը կարող են քննության առարկա դարձնել քաղաքացիական դատավարության կարգով:

Բորիս Միխայլովը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 3 տարի ազատազրկման, ապա համաներման կիրառմամբ նա ազատվել է պատժի կրումից: 

Հայրություն անելու պարտավորությունից նա, իհարկե, ազատված չէ...
http://www.1in.am/arm/armenia_right_195658.html

Комментариев нет:

Отправить комментарий