27.07.2013

Խոզերի հարձակման դեպքեր Տավուշում. տղամարդու աջ ձեռքի բթամատի մի մասը պոկվել է

Տավուշի մարզի` tesankyun.amլրատվականը գրում է, որ  հուլիսի 26-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ, 1940թ. ծնված մի տղամարդ,ում աջ ձեռքի բութ մատի երեք քառորդ մասը պոկված է  եղել: Խոզ մորթելու ժամանակ  կենդանին  կծել է տղամարդու մատը:  Բժշկական կենտրոնի վիրաբույժ Դանիել Ամիրաղյանն ասաց, որ իրենք մետաղյա շյուղերով ամրացրել են կտրված մատը, սակայն չգիտեն` այն կսերտաճի՞, թե` ոչ:
Հուլիսի 26-ին նույն բժշկական կենտրոնում  բուժզննում է  անցել Ոսկեպար գյուղից մոտ 58 տարեկան մի տղամարդ, որի վրա 10 օր առաջ հարձակվել էր խոզամայրը: Տղամարդը երբ  շոյել է  փոքր խոճկորներից մեկին,  խոզամայրը (մերուն) կատաղած հարձակվել է  նրա վրա, կծել  ոտքի սրունքը, ջարդել կողոսկրը: Վիրաբույժ Դանիել Ամիրաղյանն ասաց, որ տղամարդու կողոսկրը դեռ չի բուժվել:

Комментариев нет:

Отправить комментарий