01.07.2013

Թուրք հյուպատոսին սպանած հայ վրիժառուն ազատ կարձակվի

Թուրք հյուպատոսին սպանած հայ վրիժառուն ազատ կարձակվիԹուրք-ամերիկյան ասոցիացիայի ասամբլեան (ATAA) հանդես է եկել Համբիկ Սասունյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դեմ:
Նշենք, որ Սասունյանը 1982թ.-ի հունվարի 28-ին ընկերոջ հետ գնդակահարել է թուրք հյուպատոսին իր իսկ մեքենայում, ով այդ պահին կանգնած էր խամերուկում` լուսացույցի կարմիր լույսի տակ: ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը քննադատել էր դատապարտել էր կատարվածը:

Համբիկ Սասունյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը նախատեսված է հուլիսի 3-ին: Այն տեղի կունենա ԱՄՆ-ում Սան-Քվենտին բանտում:

Դատավարության ընթացքում Սասունյանը նշել է, որ իր արարքի համար հիմք է հանդիսացել թուրքերի կողմից հայերի ցեղասպանությունը: Դատարանի վճռել էր ցմահ դատապարտել նրան` առանց բողոքարկման իրավունքի:

Նշենք, որ Համբիկ Սասունյանը հանդիսանում էր Հայկական երիտասարդական ֆեդերացիայի (Armenian Youth Federation) և «Հայոց ցեղասպանության արդարության համար պայքարող վրիժառուներ» խմբի անդամ:


HayNews.am

Комментариев нет:

Отправить комментарий