23.08.2013

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. կա 1զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՇԱՐՔ

shamshyan.com  Օգոստոսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Օպել մակնիշի 89 ՏՏ 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 23 կմ հատվածում Դսեղ գյուղի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 60 մետր գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքացիները իրենց ուժերով ձորից դուրս են բերել վարորդին եւ ուղեւորին, որոնցից մեկը եղել է մահացած: Այս պահին ժամանել են ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ քննչական խումբը քննիչ Հրաչիկ Մարգարյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է մահացածի եւ վիրավորի ինքնությունը, իսկ ճանապարհային ոստիկանությունն էլ՝ թե նշված ավտոմեքենան ում անունով է հաշվառված եւ ով է եղել դրա վարորդը:
























 
































Комментариев нет:

Отправить комментарий