
Ֆիլադելֆիայի բնակչուհին, ում մահացած էին համարել, հայտնվել է երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ իր հարազատները հուղարկավորել են իրեն: Կնոջը հայտնաբերել են քաղաքի հոգեբուժարաններից մեկում:
Կնոջ մարմինը, ով նկարագրությամբ նման էր 50-ամյա Շերոլին Ջեկսոնին, գտել էին անցյալ ամիս Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիայի փողոցներից մեկում: Մահացածին ճանաչել էին նրա որդին եւ սոցիալական աշխատողը, որոնց դիահերձարանի աշխատակիցները ցույց էին տվել մի քանի սեւուսպիտակ նկարներ, հաղորդում է ՆՏՎ-ն:Նրանում, որ հուղարկավորում են հենց Շերոլինի, չի կասկածել անգամ նրա մայրը: Ավելի ուշ կինը խոստովանել էր, որ մահացածը իր դստեր կրկնապատկերն է եղել: Միայն թե քիթն է մի փոքր տարբերվել: Սակայն հարազատները ենթադրել են, որ այն բալզամով պատելու ժամանակ ձեւափոխվել է:Ինչպիսին էր նրանց զարմանքը, երբ հուղարկավորությունից 13 օր անց Շերոլինը գտնվել էր: Պարզվել էր, որ նա այդ ընթացքում քաղաքի հուգեբուժարաններից մեկում է եղել: Այժմ մնում է պարզել, ումն են իրականում թաղել կնոջ բարեկամները: Անհայտ կնոջ մարմինը ստիպված են լինելու է էկսգումացիայի ենթարկել, հաղորդում է Dni.ru-ն:
Комментариев нет:
Отправить комментарий