22.08.2013

Ռասպուտինը աշխարհի վերջը գուշակել է 2013թ-ի օգոստոսի 23-ը

Ռասպուտինը աշխարհի վերջը գուշակել է 2013թ-ի օգոստոսի 23-ը
Մեզանից մոտ 100 տարի առաջ Գրիգորիի Ռասպուտինը, շնորհիվ իր գուշակության տաղանդի, հայտնել է, որ աշխարհի վերջը լինելու է 2013թ-ի օգոստոսի 23-ը: Ըստ նրա` կլինի մահացու կրակային հողմ, որը կոչնչացնի երկրագնդի բոլոր կենդանի արարածներին:
Այն մասին, որ վերջին շրջանում արևի հետ ինչ-որ անհասկանալի երևույթներ են կատարվում, փաստում են նաև գիտնականներն, ովքեր արևի վրա սև խոռոչ էին հայտնաբերել: Նրանք ենթադրում են, որ մոտ ապագայում արևը մարդկությանը տհաճ անակնկալ կմատուցի:
Այս տարվա հուլիս ամսին տիեզերքից մի լուսանկար էր արվել, որտեղ պարզ երևում էր, որ խոռոչը բավականին մեծացել է:
Այս ամենը հաշվի առնելով` շատերը հիշել են Ռասպուտինի կանխագուշակությունը: Թեև նրա անձի շուրջ հակասական կարծիքներ են պտտվում, սակայն չի կարելի մոռանալ նրա՝ Նիկոլայ Երկրորդի մահվան մասին կանխագուշակությունը, Հիտլերի ի հայտ գալը, մարդու՝ լուսին թռչելը և ԽՍՀՄ-ի փլուզումը:
Ըստ Ռասպուտինի՝ 2013թ-ի օգոստոսի 23-ին կրակը կուլ կտա երկրագնդի բոլոր կենդանի արարածներին, որից հետո տիեզերքի վրա կյանքը կոչնչանա և կտիրի գերեզմանային լռություն:
Աղբյուրը` bubblews.com

Комментариев нет:

Отправить комментарий